Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը գրում է․
«Ուրախությամբ տեղեկացնում եմ , որ Հրազդան համայնքում չջեռուցվող մանկապարտեզներ այլևս չկան. բոլոր մանկապարտեզներում անցկացված է ջեռուցման համակարգ։
Հինգ մանկապարտեզ ջեռուցվել է իմ անձնական նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով: Թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների 80%-ը կրկին իրականացվել է ոչ համայնքային միջոցներով և իմ անձնական նախաձեռնությամբ:
Արդյունքում համայնքային բյուջեից տնտեսվել է շուրջ 150 միլիոն ՀՀ դրամ, որն ուղղվել է ճանապարհաշինական ոլորտի զարգացմանը:
Հ․Գ․ Ինձ համար անընդունելի էր այն փաստը, որ ինքս աշխատում էի տաք աշխատասենյակում, իսկ մանկապարտեզներ հաճախող երկուսից հինգ տարեկան մանկահասակ երեխաներն իրենց մանկությունն անցկացնում էին փայտի վառարանների շուրջ՝ ծխի պայմաններում»:





























