
«Էմ Ջի Էմ Փարտներս»-ն արդեն 11 տարեկան է:
«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ անցել են դժվարություններով լի, բայց պատվաբեր ճանապարհը։
Շնորհակալություն բոլոր նախկին և ներկա աշխատակիցներին, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունեցել եւ ունի ընկերության հաջողությունների եւ հեղինակության կերտման հարցում։
Շնորհակալություն մեր գործընկերներին, ովքեր վստահում են մեզ իրենց իրավական խնդիրները լուծելու պատասխանատվությունը։
Շնորհակալություն մեր վստահորդներին, ովքեր հավատում եւ վստահում են մեր ուժերին։ Նույն պատասխանատվությամբ, պրոֆեսիոնալիզմով եւ մարդկային բարձր արժեքներով շարունակում ենք շարժվել առաջ՝ իրագործելով բազում ծրագրեր եւ կերտելով նորանոր հաղթանակներ։
Շնորհավոր մեր ընկերության 10+1 ամյակը։
Ի գործ, հարգելի գործընկերներ»,- նշված է ընկերության հայտարարությունում։