![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/QHvN2PiqpZ888QYqrJB3PXElDhD5uRIhXgTwR4Yh.webp)
Լոս Անջելեսում փետրվարի 14-ի ուժեղ անձրևները լուրջ խնդիրներ են ստեղծել՝ առաջացնելով ջրհեղեղներ և սողանքներ քաղաքի տարբեր շրջաններում։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը բնակիչներին նախազգուշացրել է ճանապարհների հեղեղման, ուժեղ քամիների և հնարավոր կարճատև տորնադոների մասին։
Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասը X-ում զգուշացրել է քաղաքացիներին եղանակային անբարենպաստ պայմանների մասին՝ կոչ անելով նրանց պատրաստ լինել ուժեղ անձրևներին, ջրհեղեղներին և քամու պոռթկումներին։ Նա նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են ջրհեղեղի հետևանքով առաջացած վնասները, ճանապարհի քարերն ու կեղտոտ ջուրը։
LA Times-ի հաղորդմամբ՝ արդեն գրանցվել են ջրհեղեղներ և սողանքներ Հոլիվուդյան բլուրներում, Փասիֆիք Պալիսեյդսում և Ալթադենի շրջաններում։ Տեղական իշխանությունները հորդորում են վարորդներին խուսափել վտանգավոր ճանապարհներից և հետևել եղանակային կանխատեսումներին։