Armenian text to speach

ԴԵՄ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գիտուժ նախաձեռնությունն իր անհամաձայնությունն է հայտնել ԳՀՓՄ (գիտահետազոտական եւ փորձարարական մշակումներ) աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։

 

Առկա են մի շարք հիմնարար խնդիրներ՝ ինչպես գործընթացի, այնպես էլ առաջարկվող կառուցվածքային լուծումների առումով։ Գործընթացի հետ կապված մտահոգություններ կան:

ՀՀ կառավարության գործելաոճը թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ առկա կարգավորման մշակման փուլերում խնդրահարույց է եղել։ Չնայած ՀՀ վարչապետի մոտ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը՝ կառավարությունը չի ապահովել մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը գործընթացի սկզբնական փուլում եւ դրա փոխարեն քննարկման է ներկայացրել արդեն պատրաստի նախագծեր։ Մենք գնահատում ենք ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ընթացող քննարկումները եւ նրանց պատրաստակամությունը՝ լսելու մեր դիտարկումները, սակայն առկա ձեւաչափերը չեն ապահովում փաստարկված դիրքորոշման ներկայացման եւ որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու արդյունավետ հնարավորություն։

Նման գործընթացը խոչընդոտում է բովանդակային երկխոսությանը եւ սահմանափակում է բանիմաց շահառուների ներգրավման հնարավորությունները։ Այս մասին են վկայում նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչների արտահայտած հանրային դիրքորոշումները։

Կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ մտահոգություններ

Պետական ԳՀՓՄ քաղաքականությունը չի կարող իրագործվել միայն մեկ նախարարության սահմանափակ մանդատի շրջանակում։ Մենք մշտապես ընդգծել ենք, որ անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարությունից դուրս զարգացնել պետական ինստիտուցիոնալ կարողությունները՝ խթանելու արդյունաբերական ԳՀՓՄ-ն եւ ապահովելու պետության հնարավորությունը՝ պատվիրակելու կիրառական հետազոտություններ ու փորձարարական մշակումներ՝ իր անվտանգության բազմաշերտ մարտահրավերները հաղթահարելու համար։

Սակայն ներկայիս առաջարկը ներառում է դրույթներ, որոնք հակասում են այս ռազմավարական նպատակին։

Մասնավորապես, մեր հետեւողական եւ փաստարկված առաջարկները՝ հիմնված միջազգային փորձի եւ ՀՀ օրենսդրության վրա, անտեսվել են։ Նախատեսվում է, որ Հանձնաժողովի եզրակացությունները կհաստատի ԿԳՄՍ նախարարը, իսկ նախագահությունն ու քարտուղարությունը կվերապահվեն Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին։ Այս կառուցվածքը ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակում կենտրոնացնում է պետական ԳՀՓՄ քաղաքականության հետ առնչվող լրացուցիչ գործառույթներ, ինչը չի համապատասխանում արդյունաբերական ԳՀՓՄ-ի զարգացման պահանջներին։

 

 

 

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎՈՒՄ Է

Ցավալի է ՀՀ ԱԺ նախագահից՝ հույժ պատասխանատու կոչում ունեցող պաշտոնյայից այդպիսի անպատասխանատու հայտարարություններ լսելը Արցախի եւ արցախահայության մասին: Նման անհեռատես եւ հավակնոտ խոսքերը ոչ միայն չեն կարող նպաստել հայրենական կյանքում առկա խնդիրների լուծմանը, մեզ օդ ու ջրի պես այդքան անհրաժեշտ ազգային միասնության ապահովմանը, այլեւ ճիշտ հակառակը, դրանք առավելագույնս խորացնում են մեր ժողովրդի մեջ արհեստականորեն ներդրված հատվածականության բաժանարար գծերը:

 

Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱՍԵ Արցախի թեմը: «Ավելին, հոգեւոր տեսողություն եւ ընկալում ունեցող մարդկանց համար հստակ տեսանելի են այդպիսի վարքագծի բուն պատճառները: Դրախտում առաջին մարդկանց գործած ամենամեծ մեղքը եղավ ոչ թե արգելված պտուղն ուտելը, այլ Աստծո հարցմանն ի պատասխան՝ մեղքը իրենց վրայից ուրիշի վրա գցելը եւ չզղջալը: Այս երեւույթը ներկա է մարդկության պատմության ողջ ընթացքում եւ դրա հաղթահարումը հնարավոր է միայն քրիստոնեության ճանապարհով, որ սովորեցնում է առաջին հերթին տեսնել մեր մեղքը եւ պատասխանատու լինել մեր քայլերի համար: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Արցախի 9-ամսյա շրջափակման ընթացքին եւ 2023 թ. բռնի տեղահանումից հետո մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ցավալիորեն արմատացել է մեղքն ու պատասխանատվությունը իրենցից հեռացնելու կործանարար մոտեցումը, ինչի համար հիմք են ծառայել ամենաբարձր մակարդակով բազմիցս արված նման անհեռատես ու պառակտիչ հայտարարությունները, իսկ ԱԺ նախագահի վերջին հայտարարությունը ընդամենը թարմացումն էր վերոնշյալ մոտեցման:

Հարկ չենք համարում մանրամասն կերպով վերստին անդրադառնալու, թե 9-ամսյա շրջափակման նեղությունները կրած մեր ժողովուրդը ինչպիսի հերոսական դիմադրություն ցույց տվեց 2023 թ. սեպտեմբերի 19-ին, որովհետեւ, համաձայն սուրբգրային խոսքի, «Ով աչք ունի տեսնելու՝ կտեսնի», իսկ ով ցանկություն չունի իրականությունը տեսնելու, երբեք էլ չի տեսնի: Բայց ամենամեծ ցավն այն է, որ իրականությունը լավագույնս իմացող, 2023 թ. Արցախին օգնելուց պաշտոնապես հրաժարված անձինք չեն վարանում վերստին խեղաթյուրելու իրականությունը՝ նորից ու նորից աղ լցնելով հայրենազուրկ արցախցիների չսպիացած վերքերին, անտեսելով նաեւ 2023 թվականին նահատակված հարյուրավոր մեր տղաների սխրանքը:

Աղոթում ենք, որ Աստված իմաստություն տա մեր ժողովրդին, որպեսզի ոչինչ ու ոչ ոք պատճառ չդառնան արհեստական լարվածության ու իրար հանդեպ անհանդուրժողականության: Ինչքան որ զորանա սերը, ներողամտությունը եւ միասնությունը մեր հայրենիքում, այնքան ավելի շուտ կկատարվեն մեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները, որը, վստահ ենք, որ ամեն մի հայի ցանկությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

 

 




Լրահոս