Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնական էջից

 

Երեկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լուսանկար էր հրապարակել սոցցանցիր իր էջում: Նրա աշխատասենյակի պատին՝ հենց իր գլխավերեւում, փակցված է Նիկոլ Փաշինյանի նկարը: Ինչպես ասում են՝ վարչապետը նախարարի «գլխի վերեւը տեղ ունի»:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է իրականացվում որդեգրումը, ո՞վ կարող է լինել որդեգրող, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում որդեգրման պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Լիաննա Հայրապետյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ որդեգրում (դստերագրում) (այսուհետ՝ որդեգրումը) թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ եւ ելնելով նրանց շահերից՝ հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է որդեգրողների (որդեգրողի) կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից), որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների (որդեգրողի) անձը հաստատող փաստաթղթերը, որդեգրողների ամուսնության վկայականը, որդեգրվողի ծննդյան վկայականը։

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները ի՞նչ են ենթադրում։ Ի՞նչ գործոններով են պայմանավորված այդ հանգամանքները։

Ալլա Մանուկյան (34 տարեկան, օպերատոր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:

Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ օրինակ ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների (օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:

 




Լրահոս