Դիմակավորված հարձակում Նոր Նորքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 18:35 ի սահմաններում,  դիմակավորված անձը, մուտք է գործել Նոր Նորքի Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող Հայ փոստի բաժանմունք և հափշտակելով 1 մլն 354 հզ դրամ, դիմել է փախուստի: Armlur.am Ի թղթակիցը տեղեկացնում է, որ հարձակման պահին բաժանմունքում եղել են երկու աշխատակցուհիներ: Շենքը, ուր տեղակայված է փոստային բաժանմունքը, գտնվում է շատ վատ վիճակում և երևի թե միայն շրջակայքում ապրող մարդիկ գիտեին, որ այնտեղ փոստային բաժանմունք կա: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները: 




Լրահոս