ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝  Shamshyan.com-ի

 

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ կողաշրջվել՝ մասամբ հայտնվելով երթեւեկելի գոտում:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ բացատել, թե ի՞նչ է գնաճը:

 Հարություն Կիրակոսյան (40 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը որոշակի պարբերականությամբ ՀՀ տնտեսության առանձին հատվածների համար հաշվարկում է գների շարժը ներկայացնող ժամանակային շարքեր՝ գների ինդեքսներ:

Oրինակ`  սպառողական շուկայի համար՝ սպառողական գների ինդեքս, ընդհանուր տնտեսության համար՝ ՀՆԱ-ի դեֆլյատորը, որը տնտեսությունում արտադրված բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների միջին աճն է, արտաքին առեւտրում` արտահանման գների ինդեքս, ներմուծման գների ինդեքս եւ այլն: Ցանկացած ինդեքսի հավելաճի տեմպն այդ հատվածի, կամ ճյուղի գնաճն է եւ հաճախ ունի հաշվարկման մեթոդական առանձնահատկություն:

ՀՀ կենտրոնական բանկ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ ՀՀ-ում գնաճ տերմինը հիմնականում կիրառվում է, երբ խոսքը գնում է սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) հավելաճի տեմպի մասին: Այն թեեւ ամբողջովին չի արտացոլում տնտեսությունը, սակայն, առավել ընկալելի է հասարակության համար:

 




Լրահոս