![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-14_23-35-42.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին տեղի էր ունեցել Հովիկ Աղազարյանի և ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավոր Հակոբ Ասլանյանի նորաստեղծ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» հիմնադիր համագումարը, որի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր. «Պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից վարչապետ չդառնա»: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։
Մենք դիմեցինք Աղազարյանին՝ պարզելու, թե երբ է պրոցես սկսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահանջով. վերջինս հայտարարեց, թե «Իմ առաջիկա պլանների մասին նպատակահարմար չեմ համարում խոսել»:»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: