Հակամարտությունը կավարտվի, եթե Ուկրաինան ու ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեն ուկրաինական օգտակար հանածոների մասին․ ամերիկացի սենատոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, եթե Ուկրաինան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրի ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ:

««Այս պատերազմը կավարտվի, եթե մենք համաձայնագիր ստորագրենք ուկրաինական օգտակար հանածոների մասին: Պետք է լինեն այնպիսի երաշխիքներ, որոնց դեպքում Պուտինը այլևս երբեք չի հարձակվի»,- նշել է Գրեմը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ Ուկրաինայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպիսին եղավ Աֆղանստանում:

Նա կոչ է արել նաև շարունակել Կիևին  ռազմական աջակցությունը՝ այդ թվում զենքի մատակարարմամբ:




Լրահոս