![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/f67b02ac6a05ab_67b02ac6a05eb.thumb_.jpg)
Փետրվարի 14-ին, ժամը 22:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող կարի ֆաբրիկայում՝ այրվում է տանիքը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկ փողոցում գտնվող չգործող կարի ֆաբրիկայի (երկհարկանի) տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։56-ին, մարվել՝ 23։11-ին։ Այրվել են շենքի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 150 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 150 քմ։