ՌԴ տարածքում յոթ օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսավիացիան» տեղեկացրել է, որ օդանավերի ընդունման եւ մեկնելու ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գրոզնու, Կալուգայի, Սարատովի եւ Ուլյանովսկի օդանավակայաններում։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Վոլգոգրադի, Կալուգայի, Ռոստովի եւ Սարատովի մարզերում անօդաչու սարքեր են ոչնչացվել, գրել է «Коммерсант»-ը։

«Ռոսավիացիայի» դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն Telegram-ալիքում գրել է, որ վաղ առավոտից օդանավակայանների շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Որոշումն ընդունվել է օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ փետրվարի 15-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի մարզում ոչնչացրել են 17 անօդաչու թռչող սարք, 12-ը՝ Կալուգայում, 9-ը՝ Ռոստովում, 2-ը՝ Սարատովում։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աշխատանքն վերսկսել են Վոլգոգրադի, Կալուգայի, Սարատովի եւ Ուլյանովսկի օդանավակայանները։




Լրահոս