Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության. Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ NBC News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի համար «շատ, շատ, շատ դժվար» կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության, ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել ռուսական ներխուժումը, այնպես էլ ապագայում՝ ներկա պատերազմի ավարտից հետո:

«Հավանաբար, շատ, շատ, շատ դժվար կլինի: Եվ, իհարկե, բոլոր դժվար իրավիճակներում դուք հնարավորություն ունեք»,- ասել է Զելենսկին հեռուստաալիքի հարցազրույցում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: «Բայց մենք գոյատեւելու քիչ հնարավորություններ կունենանք՝ առանց Միացյալ Նահանգների աջակցության»: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, կրիտկականորեն կարեւոր է»:

«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ պայքարելու մասին՝ առանց ամերիկյան աջակցության»,- ասել է Զելենսկին։

«Չեմ ուզում մտածել այն մասին, որ մենք ռազմավարական գործընկերներ չենք լինելու»,- ավելացրել է նա։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է բանակցային սեղանի շուրջ գալ «ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի համաձայնագիր ստանալու համար, որը կվերացնի Ռուսաստանի դեմ որոշ միջազգային պատժամիջոցներ եւ թույլ կտա ռուս զինվորականներին վերախմբավորվել»։




Լրահոս