Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբխազիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Պետության ղեկավարի պաշտոնին հինգ թեկնածու է հավակնում. հայտնի աբխազացի քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությունն անցկացնելու համար 152 ընտրատեղամաս է ստեղծվել հենց Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերքեսկում։ Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 16-ին:

Ընտրություններին ներկա կլինեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ 33 երկրներից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան և վարչապետ Ալեքսանդր Անկվաբը հրաժարական էին տվել։




Լրահոս