#ԿարդաLove գրքի փառատոնը կանցկացվի փետրվարի 15-16-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրո տոնին սիրելին կարելի է նվիրել ոչ միայն ծաղիկներ և  թանկարժեք նվերներ, այլ պարզապես սիրելի հեղինակի սիրելի ստեղծագործությունը։
Գրքասերներն ասում են, որ լավագույն նվերը քո կարդացած գիրքը նվիրելն է։
Սիրո տոնը կարող եք անցկացնել #Կարդաlove գրքի փառատոնին այցելելով և կրթվելով։
#Կարդաlove գրքի փառատոն 2025-ին գրքի տոնին ընդառաջ #ԿարդաLove հարթակը հրավիրում է բոլոր գրքասերներին միասին անցկացնելու տարվա ամենասպասված և ամենագրքային իրադարձությունը:
Փետրվարի 15-ին և 16-ին Երևանում կնցկացվի երկու գրքառատ օր՝ հագեցած գրական հանդիպումներով և իհարկե անակնկալներով:
Միջոցառման կազմակերպիչ Լևոն Ստեփանյանը ArmLur․am-ին պատմեց, որ փառատոնի գաղափարն առաջացել է, քանի որ դեռ վաղուց կազմակերպել է գրքարշավներ, տոնավաճառներ և թեյարբուքներ․
«Մեր կազմակերպած միջոցառումները քիչ թվով մասնակիցների համար էին, առավելագույնը 70 անձ էր մասնակցում։ Իսկ գիրք նվիրելու օրվան ընդառաջ նման միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունը շատ էր մեծանում, և մենք որոշեցինք՝ կարելի է իրականացնել փառատոն և երկու գրքային օր նվիրել ընթերցողներին։»
Լևոն Ստեփանյանը վաղուց է կազմակերպում նման միջոցառումներ, որոնցից ամենահայտնին գրքարշավն է, որը #ԿարդաLove նախաձռնության մի մասն է։
«Փառատոնի կարևորությունն այն է, որ այն մեկ հարկի տակ է հավաքում ընթերթողներին և գրքասերներին, գրողներին, գործարարներին և բարզապես գրքասերներին։ Մարդկանց հնարավորություն ենք տալիս փառատոնի շրջանակներում հանդիպումներ ունենալ, շփվել և կրթվել։ Այս փառատոնին ավելի ենարժևորվում գիրն ու գրականությունը,որոնք վերջին տարիներին աճող տենդեսները ունի, իսկ փառատոնների կազմակերպումը շատ մեծ դեր ունի դրանց զարգացման գործում»,- ասում է Լևոն Ստեփանյանը։
Լևոնը համոզված է, որ գիրքն ու գրականությունը մարդկանց ավելի է մտերմացնում, և այս փառատոնը նրանց ընձեռված ամենալավ հնարավորությունն է։
 
Էմմա Միքայելյան




Լրահոս