Բացահայտ խոսում են Սյունիքի «միջանցք»-ը հանձնելու մասին, թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. Բագրատ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրանք տարիներով խոսում էին, որ Սյունիքի «միջանցք» գոյություն չունի, այդպիսի երևույթ չկա, իսկ այսօր բացահայտ խոսում են այն հանձնելու մասին: Այս մասին տեսաուղերձի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ եղանակով են հանձնելու: Նրանք խոսում են ոչ միայն այդ միջանցքի, այլև՝ անկլավների մասին, որի մասին մենք տևական ժամանակ է զգուշացնում ենք:

Այսօր որևէ ձևով այլևս չեն կարողանում թաքցնել այն, որովհետև պարտադրված են այն իրագործել: Այս մարդիկ դեռ 2020թ-ից էին խոսում այդ մասին: Մենք, սակայն, իրավունք չունենք դա թույլ տալ, մենք այդ պատճառով ենք ոտքի կանգնել ու դարձյալ պետք է ոտքի կանգնեք, վերացնելու այս չարիքի շղթան»,- ասել է Բագրատ Սրբազանը:




Լրահոս