Եղանակային այս դաժան պայմաններում արդեն որերորդ օրն է` շարունակում է փակ մնալ Վերին Լարսի անցակետը: Նոյեմբերի 12-ից, այսինքն` դեռեւս 13 օր առաջ, վրաց իշխանություններն առանց պաշտոնական ծանուցման սահմանափակումներ են մտցրել անցակետում: Արդյունքում ներկայումս շուրջ 150 մեքենա է կուտակված Վերին Լարսում` չկարողանալով հատել ռուս-վրացական սահմանը: Օրեր շարունակ առանց ջրի, պարենամթերքի եւ հիգիենայի տարրական պայմանների մնացած մեր հայրենակիցները մատնված են բախտի քմահաճույքին: Բայց ամենաամոթալին այն է, որ նրանց ճակատագրով մտահոգված բողոքի նոտա է հղել ոչ թե Հայաստանի, այլեւ Ռուսաստանի արտգործնախարարությունը` Շվեյցարիայի դեսպանատան միջոցով (քանի որ Վրաստանի հետ ՌԴ դիվանագիտական հարաբերությունները խզված են) պարզաբանումներ պահանջելով: Իսկ Էդվարդ Նալբանդյանը, փաստորեն, գերադասում է սեփական թշերը խնայել` հերթական անգամ թաքնվելով Ռուսաստանի ԱԳՆ-ի հետեւում: Հետաքրքիր է նաեւ, թե ինչու չի խոսում ԱԻՆ նախարարը. միգուցե արժե՞ր Սահակաշվիլիին ասել` Միշա՛, եթե չես կարող ճանապարհը բացել, Հայաստանի ԱԻՆ-ը կգա ու երկու ժամում ձյունը կմաքրի:
ՄՆԱՑԵԼ ԵՆ ՁՅԱՆ ՏԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ