![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/212391-1_large.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան մամուլը փորձում է իրեն կռվեցնել ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի հետ։
«Ես անընդհատ տեսնում եմ այս մեդիա գործունեությունը: Իլոնը զանգահարեց ինձ և ասաց՝ գիտե՞ք, նրանք փորձում են սեպ խրել մեր միջև։ Ես պատասխանեցի՝ այդպես է որ կա»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
Ամերիկացի առաջնորդը հիշեցրել է, որ մամուլը հաճախ փորձում էր որպես «հրատապ լուրեր» ներկայացնել իրենց այն հաղորդումները, թե Թրամփը իբր երկրի ղեկավարությունը զիջել է Մասկին, ինչպես նաև հոդվածներում Մասկին նախագահ են անվանում։
«Նրանք դա այնքան վատ են անում: Ես կարծում էի, որ նրանք լավ են դրանում, բայց նրանք իսկապես վատն են», – ասել է Թրամփը լրագրողների փորձերի մասին՝ փչացնել իր հարաբերությունները DOGE-ի ղեկավարի հետ: