![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/default-5-1.webp)
Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հետաքննություն է անցկացնում «Դոմոդեդովո» օդանավակայանում բռնկված հրդեհից հետո։ Այս գիշեր՝ փետրվարի 15-ին, այնտեղ հրդեհվել է հատուկ տեխնիկա, հրդեհն արագ մարվել է, տեղեկացրել է «Коммерсант»-ը։
Թե որն է հրդեհի բռնկման պատճառը՝ հայտնի չէ։ Գերատեսչությունում նշել են, որ միջադեպը չի ազդել ինքնաթիռների ընդունման եւ մեկնելու վրա։ Դատախազությունը կստուգի օդանավակայանում հրդեհային անվտանգության պահանջների պահպանումը։
«Դոմոդեդովոյի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ կցասայլը հրդեհվել է առաջադրանք կատարելիս։ Սոցցանցերի տեսանյութում երեւում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել օդանավերի կայանման համար նախատեսված կառանատեղիում։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։