![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/mixcollage-15-feb-2025-06-39-pm-3839-1540x_.jpg)
Կրեմլում տեսել են ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ ԱՄՆ զորք Ուկրաինա ուղարկելու մասին հերքումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դա ընդունել ենք ի գիտություն»,- ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Wall Street Journal-ն աղավաղել է իր պատասխանը՝ ամերիկյան զինված ուժեր Ուկրաինա ուղարկելու հնարավորության մասին հարցին։