Ուկրաինան կարող է «մեկ այլ ՆԱՏՕ» ստեղծել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ․ Զելենսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան կարող է «մեկ այլ ՆԱՏՕ» ստեղծել Բալթյան երկրների և Ֆինլանդիայի հետ, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես օրակարգից չեմ հանի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը: Անվտանգության ցանկացած երաշխիքի հիմքը պետք է լինի ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Իսկ եթե ոչ, ապա կան պայմաններ, որոնք թույլ են տալիս մեզ ստեղծել մեկ այլ ՆԱՏՕ հենց այստեղ՝ Ուկրաինայում»,- նշել է նա։

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն իրատեսական չէ։




Լրահոս