«Արարատը» պայմանագիր է կնքել գվինեացի ֆուտբոլիստների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Արարատի» կազմը համալրել են գվինեացի ֆուտբոլիստներ Ալսենի Տուրեն և Ամադու Դիակիտեն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նրանք երևանյան թիմին միացել են Գվինեայի «Ուակիրյա» ակումբից։

19-ամյա Ալսենի Տուրեն հանդես է գալիս որպես կենտրոնական կիսապաշտպան և «Արարատում» կկրի 64 համարի մարզաշապիկը։

20-ամյա Ամադու Դիակիտեն հանդես է գալիս հարձակման կենտրոնում և խաղադաշտ դուրս կգա 17 համարի մարզաշապիկով։




Լրահոս