
Շիական «Հեզբոլլահ» շարժման կողմնակիցները կրկին փակել են Բեյրութի միջազգային օդանավակայան տանող մայրուղին՝ Լիբանանի իշխանությունների՝ իրանական Mahan Air ավիաընկերության ինքնաթիռներն ընդունելուց հրաժարվելու պատճառով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցուցարարները հավաքվել են օդանավակայանի հյուսիսային տերմինալի մոտ գտնվող էստակադայի ելքի մոտ և այնտեղ ցույց կազմակերպել։
Հանրահավաքի ժամանակ «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի անդամ Մահմուդ Քումմատին հանրապետության կառավարությանը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին անընդունելի զիջումների մեջ։
«Իրանական ինքնաթիռներին Բեյրութի օդանավակայանում վայրէջքից հրաժարվելու որոշումը կայացվել է Իսրայելի թելադրանքով, սա Լիբանանի ինքնիշխանության խախտում է»,-ասել է բանախոսը։
Օդանավակայան ժամանած լիբանանյան բանակի հատուկ ջոկատայինները կտրել են ցուցարարների շարասյուները և նրանց դեմ արցունքաբեր գազով նռնակներ կիրառել։