Կանադան հայտնել է, որ ԱՄՆ մաքսատուրքերը կսպառնան երկրի գոյությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Կանադական ապրանքների վրա ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքեր սահմանելու վտանգը համարել է երկրի գոյության համար սպառնալիք, թեև, Վաշինգտոնը նախկինում հետաձգել էր համապատասխան որոշման կատարումը։

«Երբ մենք լսում ենք 25 տոկոս սակագների մասին, դա էկզիստենցիալ սպառնալիք է: Որովհետև դա կազդի Կանադայում հարյուր հազարավոր աշխատատեղերի վրա»,-ասել է նա Մյունխենում կայացած համաժողովի ժամանակ: Ջոլին ընդգծել է, որ Կանադան տնտեսական տեսակետից մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից։

Նախարարը նշել է, որ չի բացառում Վաշինգտոնի կողմից տուրքերի սահմանումը, չնայած դրանք մեկ ամսով հետաձգելու որոշմանը։




Լրահոս