
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին «հատիկառհատիկ» հեշթեգով գրառումն է արել․
«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:
Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»:
Վարչապետ Փաշինյանը չի նշել, թե ում մեքենան են «առգրավվել»։ Հարկ է նշել նաև, որ Փաշինյանը իմիտացիա է ստեղծում, թե իբրև հատիկառհատիկ ամեն բան վերադարձվում է պետությանը։ Պետությանը փոխանցված մեքնան ընդամենը 16 հազար ԱՄՆ դոլար արժե, իսկ կառավարական ընտանիքին սպասարկող մեքենաներն արժեն 120-150 հազար ԱՄՆ դոլար։