ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տան փոխարեն մի քանի անգամ ավելի էժան մեքենա է վերցվել որպես ապօրինի գույք․ որտեղ է Փաշինյանի կեղծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությանը «թալանը» հետ բերելու գործընթացում, ոչ ամեն հետ բերածն է արդյունավետ և օգտակար պետության համար, ինչպես վարչապետ Փաշինյանն է պատկերացնում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ երեկոյան կրկին «հատիկառհատիկ» հեշթեգով գրառում էր արել և գրել․

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:

Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»:

Վարչապետ Փաշինյանը չի նշել, թե ում մեքենան են «առգրավվել»։ Հարկ է նշել նաև, որ Փաշինյանը իմիտացիա է ստեղծում, թե իբրև հատիկառհատիկ ամեն բան վերադարձվում է պետությանը։ Պետությանը փոխանցված մեքենան ընդամենը 16 հազար ԱՄՆ դոլար արժե, իսկ կառավարական ընտանիքին սպասարկող մեքենաներն արժեն 120-150 հազար ԱՄՆ դոլար։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը Փաշինյանի գրառմանն ի պատասխան գրել էր.

«Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։

Բայց սա չի կարևոր։

Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։

Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։

Եվ ամենակարևորը։

Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։

Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։

Այսինքն դեռ բավական չէ, որ մեքենան ապօրինի ճանաչված գույքի դիմաց ոչինչ է, մյուս կողմից՝ այս գործընթացը մեկնարկել է դեռ վաղուց, սակայն հասարակությանը գործողություն ցույց տալու համար Փաշինյանը հիմա է գրառում անում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս