Երեկ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ծննդյան օրը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրան յուրահատուկ «նվեր» մատուցեց` փաստացի առաջարկելով իր համագործակցությունը: Իհարկե, նորմալ է, որ քաղաքական ուժերը համագործակցեն միմյանց հետ, բայց առնվազն տարակուսելի է, որ հայրենի քաղաքական դաշտում ինտելեկտուալ որակներով հայտնի Տեր-Պետրոսյանը համագործակցության պատրաստակամություն էր հայտնում մի մարդու հետ, որի դեմ Նիկոլ Փաշինյանը «ոչ դոդացմանը» կարգախոսով է պայքար տանում: Բացի այդ, ոչ վաղ անցյալում, երբ ՀԱԿ-ը ներկայացրեց արտահերթ ընտրությունների հիմնավորումը, խորհրդարանի ոչ լեգիտիմությունը բացատրել էր գործարար պատգամավորների առկայությամբ` Գագիկ Ծառուկյանին համարելով որպես «ապօրինի պատգամավոր»: Հիմա, փաստորեն, ամեն ինչ օրինական է դարձել: Թեեւ չի բացառվում, որ սա գծագրված սցենար է, որի հետեւանքները Ծառուկյանը շուտով կզգա իր մաշկի վրա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ