
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե մայրաքաղաքում հանրային տրանսպորտի բարեփոխումները շարունակական են, սակայն դա կախված է քաղաքացիներից ու իրենց պարտաճանաչությունից։
«Եթե մենք տարատեսակ արդարացումներով շարունակենք ինչ-որ ծավալի չվճարել հանրային տրանսպորտի համար, վստահեցնում եմ՝ այն ռեֆորմները, որ նախատեսել ենք, ուղղակի կդանդաղեն։ Օրինակ՝ այս տարի նախատեսել ենք 45 տրոլեյբուս գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել»,- ասել է նա՝ շեշտելով,- «Ովքեր մտնում են ավտոբուս ու չեն վճարում, աջակցում են այն օրակարգին, որ Երևանում այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Նրանք չեն ուզում շարունակական զարգացում, այլ հակառակը՝ ուզում են, որ ավտոբուսների տեխնիկական վիճակը վատթարանա, որովհետև գումարներն ուղղվում են ավտոբուսների, մետրոպոլիտենի արդիականացմանը, աշխատավարձերի վճարմանն ու այլ նման ծախսերի»։
Նա խոսել է նաև հետագա քայլերի մասին, ասելով, որ արդարացումների ժամանակն անցել է. «Առաջարկում եմ անցնել համապատասխան միջոցների կիրառմանը, որ արդարացումներով առաջնորդվող մարդիկ այդպես չանեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։