
Փետրվարի 16-ին, ժամը 23:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ս․):
Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 17-ին, ժամը 00:02-ին, մարվել՝ 00:05-ին: Այրվել է ավտոմեքենան։