
Շատ կարևոր է, որ փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին ամբողջ ծավալով պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությունը չէ, այդտեղ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև տնտեսվարողները, համատիրությունները։ Բոլորը պետք է պատրաստ լինեն»,- ասել է նա: