ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով վերջերս անդամագրվել է ԲՀԿ-ին, խոսելով մարտի 1-ի 10 զոհերի մասին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց. «Այդ հարցն ինձ ամենաշատն է հետաքրքրում, եւ ինքս կուզենայի, որ իրավապահ մարմինները հայտնաբերեին ու պատժեին բոլոր անձանց, որոնց պատճառով դա եղավ»: Նա նաեւ մեկնաբանել է մարտի 1-ից հետո իր հրաժարականը. «Բնական է, որ նման դեպքերում պետք է նաեւ հրաժարականներ լինեն, որովհետեւ, համենայնդեպս, կարող էին ավելի լավ գործել… երեւի թե»: Տեղեկացնենք, որ Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով Արարատի ընտրատարածքից առաջադրվել որպես պատգամավոր:




Լրահոս