Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնության հաղթող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների 2025 թ. ձմեռային բաց առաջնությունում՝ առաջինը հաղթահարելով 1500 մ վազքատարածությունը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, եռացատկորդ Գոռ Հովակիմյանն էլ դարձել է առաջնության արծաթե մեդալակիր: Սա Հովակիմյանի առաջին մեդալն էր Բալկանյան երկրների առաջնությունում:

Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Ռազմիկ Ղազարյանը (եռացատկ), վազորդներ Սամվել Գևորգյանը (60 մ), Միլենա Գրիգորյանը (400 մ), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ) և Իզաբելլա Առաքելյանը (հեռացատկ):

Մրցումների ավարտից հետո Հայաստանի հավաքականը տեղում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի՝ նախապատրաստվելով Նիդերլանդներում մարտի 6-9-ը կայանալիք Եվրոպայի փակ մարզասրահների առաջնությանը:




Լրահոս