ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականներով մեկնում են Հռոմ․ ԱԺ ողջ աշխատակազմը կուղեկցի Ալեն Սիմոնյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալեն Սիմոնյանը հերթական անգամ միայն իր թիմակիցների հետ գործուղման կմեկնի, այս անգամ՝ Իտալիա։

ArmLur.am-ը տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանը և ՔՊ-ական պատգամավորները փետրվարի 19-23-ը Հռոմում կմասնակցեն Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին։

Խորհրդարանական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Բաբկեն Թունյանը,
Վահագն Ալեքսանյանը։

Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։

Ալեն Սիմոնյանը, կարծես, վատ սովորություն է դարձրել միայն իր թիմակիցների հետ գործուղումների մեկնելը, այս անգամ էլ որևէ ընդդիմադիր պատգամավոր ընդգրկված չէ պատվիրակության կազմում, թեև խորհրդարանական երկրներում պարտադիր է միջազգային աշխատանքներում ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս