Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ փեսային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ դատարանի որոշմամբ բյուջե է վերադարձվել RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի ավտոմեքենա։

«Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության:

Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետև՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հեշտությամբ պետությանը վերադարձված ավտոմեքենան պատկանել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին, որը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։

2023 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Արմեն Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: Արմեն Հարությունյանը և նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև՝ 28 մլն 700 հազար դրամ։

2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել էր պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։

Քնար Մանուկյան




Լրահոս