Բողոքի ակցիա է սպասվում․ ովքե՞ր են և ի՞նչ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Կառավարության շենքի դիմաց սպասվում է հերթական բողոքի ակցիան։

ArmLur.am-ի հետ զրույցում «Էներգոտեխնիկա» ՍՊԸ-ի տնօրեն Գուրգեն Ավետիսյանը, ով Գյումրիից է, ասաց, որ բողոքի ակցիան «Վեոլիա ջուր» ընկերության ապօրինությունների վերաբերյալ է։

Գուրգեն Ավետիսյանը հավելեց, որ միայն Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպելով չեն սահմանափակվելու, այլև շարժվելու են ՀՀ Դատախազություն, այնուհետև՝ Ֆրանսիայի դեսպանատուն։

Նշենք, որ դեռ նախորդ շաբաթ նույնպես Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է եղել նույն խնդրի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ էլ հավաքվածները բարձրաձայնում էին խմելու ջրի սակագնի արհեստականորեն բարձրացման մասին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս