
Նախորդ ուրբաթ օրը տեղացած ձյունը շատերի համար անսպասելի էր, շատերի համար նույնիսկ տհաճ անակնկալ։
Իսկ ի՞նչ եղանակային կանխատեսումներ կան այս շաբաթվա համար։
Այսօր՝ փետրվարի 17-ին, 18-ին և 19-ին սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ։
Չնայած նրան, որ շաբաթվա առաջին երեք օրերը ջերմ ու հաճելի են լինելու, հաջորդիվ այդ ջերմությունը այդքան էլ չի պահպանվի։ Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-22-ը սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ը աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։
Նշենք, որ այս պահի դրությամբ չկան փակ ավտոճանապարհներ, սակայն վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան