Առաջիկա ընտրություններին ընդառաջ` ՕԵԿ-ն ամեն ինչ անում է, որ իր անունը հայտնվի լրատվամիջոցներում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՕԵԿ-ում ներքին որոշում է կայացվել, որ ՕԵԿ-ական նախարարներն ամեն օր հրապարակային որեւէ քայլ անեն, որպեսզի այդ կերպ հայտնվեն ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ հետո էլ ցույց տան, թե իրենք ակտիվ աշխատանքներ են տանում: Պատահական չէ, որ ՕԵԿ-ական նախարարները վերջին շրջանում սկսել են ընդունել օտարերկրյա պաշտոնյաներին կամ էլ այս կամ այն հարցի վերաբերյալ պարբերաբար ասուլիս են անում, պարզաբանումներ տալիս: Իսկ ՕԵԿ-ական պատգամավորներին էլ հրահանգ է իջեցվել ելույթներ ունենալ հատկապես կարեւոր օրինագծերի մասին: Քարոզարշավը մոտենում է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ