Դադարեցվել է Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը փետրվարի 17-ից դադարեցվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ այս պահի դրությամբ ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։

Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։

ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու հիմնական խնդիրներն ու նախանշելու լուծումներ։




Լրահոս