
2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ տղամարդը «Երկրապահ կամավորականների միության»-ը պատկանող մեքենան փորձել էր, Բագրատաշենի ճանապարհը փակած տավուշցիների վրա քշելով, բացել ճանապարհը։ Սակայն տղամարդիկ կարողացել էին կանգնեցնել մեքենան, ինչից հետո մեքենայից դուրս էր թռել մի երիտասարդ ու բարձրանալով մեքենայի տանիքին՝ նետվել տավուշցիների վրա։
Այս արարքի համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել Նոյեմբերյանի երկրապահի ղեկավարը՝ Յուրա Հարությունյանը։ Դատարանը Յուրա Նարիմանի Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում, և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան