Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տրածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման:

Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար:

Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը»:




Լրահոս