
Փետրվարի 15-ին՝ ժամը 22:15-ին, Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել են Երևանի բնակիչ 37 և 33 տարեկան երկու եղբոր և վերջինիս վարած «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:
Ավագ եղբոր խուզարկությամբ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով գլանակ ու բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ:
Կրտսեր եղբոր մոտ հայտնաբերվել են կիսամոխրացած հետքերով կաթուցիչ, բյուրեղանման զանգվածով երկու փաթեթ և գաղտնի փականով ծալովի դանակ:
Եղբայրներից մեկը հայտնել է, որ բյուրեղանման զանգվածներն իրենն են, ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով, իսկ կանեփանման զանգվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից` անձամբ օգտագործելու համար:
Եղբայրները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: