
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բնակչության շրջանում կատարել է բացատրական աշխատանքներ, որոնց արդյունքում փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Կապանի բաժին ինքնակամ հանձնվել են ապօրինի պահվող «ДШК-ДШК М» տեսակի գնդացիրներ, 20 հատ նռնակ և տարբեր տրամաչափի ավելի քան 650 փամփուշտ: Այդ մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել՝ զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։
ՊՆ ռազմական ոստիկանությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքն ինքնակամ ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից
խուսափելու համար։