
Երեկ NewMag հրատարակչությունում կայացավ հաղորդավար, երգահան, բանաստեղծ Ավետ Բարսեղյանի առաջին գրքի շնորհանդեսը։
Գիրքը կոչվում է «Հայելիս», որը Ավետ Բարսեղյանը ներկայացրեց հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ։
Գրքի շնորհանդեսին հաջորդել է «Պոետիկ ներկայացումը»։
Ավետ Բարսեղյանի գործերը երեկոյի ընթացքում ընթերցել են Նազենի Հովհաննիսյանը, Հրաչուհի Ութմազյանը, Վարշամ Գրիգորյանը։
Երեկոյի վերջում էլ եղել է գրքի մակագրության սպասված «արարողությունը»։
Իր գրքի վերաբերյալ Բարսեղյանն ինստագրամյան միկրոբլոգի էջում հրապարակում է կատարել, որում գրել է․ «Իմ սեղանի քաոսում վերջապես ծնվեցիր՝ համակարգված ու հավաքված․․․Շնորհակալ եմ»։
Իսկ ովքե՞ր էին գրքի շնորհանդեսի հայտնի հյուրերը
Երեկոյին նեկա են եղել երգչուհի Սոնա Ռուբենյանն ու իր ամուսինը, Նազենի Հովհաննիսյանը, Հրաչուհի Ութմազյանը, երգչուհի Սոֆի Մխեյանը, քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանն ու կինը, հաղորդավար Համլետ Առաքելյանը և այլք։
Աննա Սրապիոնյան