Ուկրաինայի նախագահ Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 18-ին կժամանի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Ինչպես փոխանցում է թուրքական «Hurriyet» լրատվականը, այս մասին  հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։

Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության բոլոր ասպեկտները, ինչպես նաև՝ քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։

Այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում  Ուկրաինայում վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների շուրջ։




Լրահոս