Բաքվում ապօրինի պատանդառված, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 25-ին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը Բաքվում ընթացող դատական նիստում այսօր միջնորդություն են ներկայացրել դատավորների կազմի ինքնաբացարկի վերաբերյալ։
Մեղադրող կողմը կոչ է արել առանց քննարկման մերժել բացարկի միջնորդությունը։ Դատավորները վճիռ են կայացրել հօգուտ մեղադրող կողմի և միջնորդությունը թողել առանց քննարկման։

























































































