Արարատի մարզի գյուղերից մեկում՝ տան անասնագոմում հայտնաբերվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի կախված մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Արարատի մարզի գյուղերից մեկում՝ տան անասնագոմում հայտնաբերվել է ՊՆ պայմանագրային զինծառայողի դի։

Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, փետրվարի 17-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդաշատ գյուղի տներից մեկի անասնագոմում տղամարդու դի կա։

Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի տներից մեկի անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդու դի՝ պարանով կախված վիճակում:

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քնար Մանուկյան




Լրահոս