
«ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք կանանց համար» մենթորության ծրագրի շրջանակներում այցելել էինք Շիրակի մարզի Արթիկ համայնք:
✔️Արթիկում հանդիպում ունեցանք համայնքի ձեռագործ աշխատանքներ իրականացնող կանանց հետ: Տեսանք նրանց ստեղծած գեղեցիկ աշխատանքները, ծանոթացանք նրանց գործունեությանը և այն խնդիրներին, որոնց բախվում են իրենց աշխատանքում:
✔️Քննարկեցինք կանանց իրավունքներին, նրանց տնտեսական ներգրավվածությանը և քաղաքականության մեջ կանանց ակտիվ մասնակցության կարևորությանը վերաբերող հարցեր:
✔️Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև այն հնարավորություններին, որոնք կարող են աջակցել այս կանանց՝ ընդլայնելու իրենց գործունեությունը և ամրապնդելու իրենց դիրքը հասարակության մեջ:
Արթիկ խոշորացված համայնքի կանայք սպասվածից էլ ավելի ակտիվ և նախաձեռնող էին։ Նրանք ոչ միայն մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին քննարկվող թեմաների նկատմամբ, այլև պատրաստակամորեն կիսվեցին իրենց մտահոգություններով և հաջողություններով։ Նրանց աշխատանքներում զգացվում էր նրբությունը, ստեղծագործականությունն ու սիրով արված յուրաքանչյուր դետալ, ինչը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ Այս հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ համայնքներում կանայք ունեն հսկայական ներուժ, և նրանց աջակցության ու հնարավորությունների ընձեռման դեպքում կարող են հասնել մեծ հաջողությունների՝ թե՛ ձեռագործության ոլորտում, թե՛ այլ բնագավառներում»։