Ովքեր ունեն հասարակական տրանսպորտից անվճար և արտոնությամբ օգտվելու իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի հասարակական տրանսպորտից անվճար կարող են օգտվել հետևյալ քաղաքացիները՝

  • Արցախյան կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամները
  • Մինչև 8 տարեկան երեխաները
  • Ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները
  • Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձիք
  • Ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք
  • 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ծնողները և մի շարք այլ խմբեր

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևյալ քաղաքացիները կարող են օգտվել սահմանված արտոնություններից։

  • Ուսանողներ– 15% զեղչ
  • 63 տարին լրացած կենսաթոշակառուներ – 30% զեղչ
  • Անապահովության նպաստառուներ – 20% զեղչ
  • Դպրոցականներ – 20% զեղչ




Լրահոս