Բաքվում այսօր կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց դեմ «գործերով» շինծու դատավարությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ութ նախկին ռազմաքաղաքական առաջնորդներին, որոնք ապօրինաբար ձերբակալվեցին 2023 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ՝ էթնիկ զտման ենթարկելով 120․000 հայի։
























