Al Jazeera. Գազայի հատվածի էլեկտրակայան են ժամանել վառելիքի առաջին 30 տանկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վառելիքի առաջին 30 տանկերը ժամանել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածին էներգիա մատակարարող էլեկտրակայան։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։

Նշվում է, որ ռազմական առճակատման ողջ ընթացքում կայանը չի գործել, սակայն դրա հիմնական օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել, և այն հնարավոր է շուտափույթ շահագործման հանձնել։

Al Jazeera-ն նշում է, որ Գազայի հատվածի իշխանությունները շտապ վերանորոգում են էլեկտրահաղորդման գծերը՝ հուսալով, որ առաջիկա օրերին էլեկտրաէներգիա կտրամադրեն Պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ և ալ Զավաիդա քաղաքներին։




Լրահոս