ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները հանգստյան օրերին Սիրիայում սպանել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին։ Այս մասին նա երկուշաբթի գրել է Truth Social-ում։
«Այս հանգստյան օրերին ամերիկյան զորքերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» անդամի դեմ: Ահաբեկիչների առաջնորդը ողջ տարածաշրջանում փոխգործակցել է «Ալ Քաիդայի» հետ»,- գրել է նա:
Թրամփը նաեւ շնորհավորել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության ղեկավար Աայքլ Քուրիլային եւ ռազմական օդաչուներին հաջող գործողության առիթով։






























